News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թել-Ավիվի ոստիկանության օպերատիվ բաժնի աշխատակցին հունիսի 13-ին մեղադրել են կաշառակերության մեջ: Առաջին հայացքից մեղադրանքը ոչնչով աչքի չի ընկնում, եթե չլիներ մի հանգամանք` կաշառքները նա վերցնում էր սեքս-շոփերից` ապրանքի տեսքով:

Ինչպես հաղորդում է NEWSru.co.il-ը, իրավապահը, որի անունը չի նշվում, այդ կերպ օգտվում էր նաեւ ապօրինի հասարակաց տներից:

Ինչպես նշվում է մեղադրական փաստաթղթի մեջ, գումարի եւ նվերների դիմաց ոստիկանը զգուշացնում էր գալիք ոստիկանական միջոցառումների մասին: Այդ ճանապարհով ստացած նվերներից մեկը կազմել էր ոչ պակաս, քան 15 հազար շեքել, կամ մոտ 3900 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ