News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայ հրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2012-2013թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու եւ նպաստելու բարձր առաջադիմությամբ եւ միեւնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող  2-րդ եւ բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ Կառավարության ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցման 2012/2013 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։  

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաեւ Արցախում եւ Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15  կամ 74 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել կայքից, եւ մինչեւ 2012 հունիսի 4-ից մինչեւ հուլիսի 20-ը ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ