News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ծննդյան օրը տարվա ամենավատ օրն է, երբ մահանալու վտանգը զգալիորեն ավելի մեծ է, քան մյուս օրերին:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն, վկայակոչելով The Telegraph-ը, գիտնականները վերլուծել են ավելի քան 2 մլն մարդու 40 տարվա ընթացքում: Պարզվել է, որ սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի, ինքնասպանությունների մեծ մասը տեղի են ունեցել մարդու ծննդյան օրը: Շեքսպիրն էլ մահացել է իր ծննդյան օրը:

Միջին հաշվով 60 տարեկանից բարձր անձինք 14 տոկոսով ավելի շատ են մահանում իրենց ծննդյան օրը: Սրտի նոպայի վտանգն աճում է 18,6 տոկոսով, ուղեղի կաթվածներինը` 21,5 տոկոսով: Վտանգն ավելանում է ծերանալու հետ մեկտեղ: Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, դրանք 34,9 տոկոսով ավելի հաճախ են լինում, մահացու ելքով դժբախտ պատահարները` 28,5 տոկոսով, քան մյուս օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ