News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրավիճակը Հարավային Կովկասում շատ անկայուն է, ու քանի որ տարածաշրջանը կարեւոր է էնեգառեսուրսների տարանցման առումով, դրանով այն գրավում է գերտերությունների, մասնավորապես, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ուշադրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին այցը Հարավային Կովկասի տարածաշրջան:

Բացի այդ, նրա խոսքով, Հարավային Կովկասի նշանակությունը կտրում կաճի, եթե Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն:

«Ակնհայտ է, որ եթե Իրանին հարվածեն, ապա հաստատ ոչ արաբական երկրների տարածքից: Առավել հավանական է, որ այդ նպատակի համար օգտագործվի Ադրբեջանի տարածքը, որն այսօր դե-ֆակտո Իսրայելի մոտ դաշնակիցն է: Բացի այդ, վրացական իշխանությունները նույնպես իրենց աջակցությունն են հայտնել Արեւմուտքին` Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված»,-ընդգծեց Ռարը:

Նա կարծում է, որ այդ հարցը զբաղեցրել է Քլինթոնի այցի օրակարգի առյուծի բաժինը:

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, գերմանացի քաղաքագետը հոռետեսական կարծիք է հայտնել: «Գերտերությունները հետաքրքրված են, որպեսզի բաց հակամարտություն տարածաշրջանում չլինի, բայց ոչ ավելին»,-ասաց նա, բերելով Եվրոպայի օրինակը:

«ԼՂ խնդիրը եվրոպացիների համար այսօր երկրորդ պլանում է, եթե ոչ երրորդ եւ այլն: Եվրոպան սեփական խնդիրներն ունի, որոնք առնչվում են սոցիալական, տնտեսական ինստիտուտներին, այստեղ փորձում են լուծել պարտքային ճգնաժամի հարցը, որն իրական սպառնալիք է: Նման պայմաններում Ղարաբաղի մասին ոչ ոք չի մտածել եւ չի մտածելու»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ