News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորներն ու նախարարները որոշել են այս ամառ մի լավ հանգստանալ, քանի որ հասկանում են` առաջիկայում թե ԱԺ-ում, թե կառավարությունում հեշտ չի լինելու, բացի այդ` առջեւում նախագահական ընտրություններն են:

«Երկիր»-ի տեղեկություններով` մտահոգված են հատկապես պատգամավորները: Նրանք քաջ գիտակցում են, որ, չնայած 69-ն են, սակայն օրինագծեր անցկացնելու հարցում կանգնելու են շատ լուրջ խնդիրների առջեւ: ՀՀԿ-ում ներքին հաշվարկ են արել եւ եկել  եզրահանգման, որ իրենց պատգամավորների 30 տոկոսը բացակայող է եւ նրանց դժվար կլինի ամեն օր բերել նիստի:

Ներկայումս «ղեկավարությունը» տարբեր մեխանիզմներ է փորձում մշակել բացակայող ՀՀԿ-ականներին նիստերի «բերման ենթարկելու» համար: Եթե, օրինակ, գեներալներ Սեյրան Սարոյանին եւ Մանվել Գրիգորյանին«ախպերավարի» է բացատրվել, ապա նորեկ, ջահել ՀՀԿ-ական պատգամավորների առջեւ բացակայությունների լիմիտ է դրվել, որը գերազանցելու դեպքում նրանց ինքնաբացարկ է սպառնում:

Ի դեպ, մեր տեղեկություններով, առանձին զրույց է եղել երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, նրան բացատրվել է, որ պետք է մոռանա երկարատեւ համերգային շրջագայությունների մասին, ինչն այնքան էլ դուր չի եկել երգչուհի-պատգամավորին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ