ՈւրբաթՕգոստոս 01
  • USD 406.57
  • EUR 546.19
  • RUB 11.38

Կլարա Վայս. Կովկասում պատերազմի սպառնալիքը մեծանում է

01:06, 16.06.2012 Տարածաշրջան: Հայաստան, Արցախ, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան Թեմա: Քաղաքականություն

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Կլարա Վայսի հոդվածը` հրապարակված  «Համաշխարհային սոցիալիստական վեբ կայքում».

Կովկասում, որտեղ ամերիկյան աշխարհաքաղաքական շահերը բախվում են Ռուսաստանի եւ Իրանի շահերի հետ, աճում է Հայաստանի եւ Ադրեջանի միջեւ պատերազմի ռիսկը` Լեռնային Ղարաբաղի պատճառով:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հունիսի 4–6 –ն այցելեց Հարավային Կովկաս, ավելի շատ յուղ լցրեց կրակի վրա:

ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները հակամարտությունն օգտագործում են` տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը ետ մղելու համար: Սակայն նրանք միավորված չեն: Այն դեպքում, երբ Ֆրանսիան աջակցում է  Հայաստանին, որը նաեւ Ռուսաստանի աջակցությունն է վայելում, ԱՄՆ-ն սերտ համագործակցությամբ աշխատում է  Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանին հետ, ինչպես նաեւ փորձում է Հայաստանին եւս իր կողմը քաշել:

ԱՄՆ-ը իր ազդեցությունը տարածաշրջանում ընդլայնել է 1990թ-ից` հիմնականում ի վնաս Ռուսաստանի եւ Իրանի: Թե Վրաստանը, թե Ադրբեջանը ԱՄՆ-ի մոտ դաշնակիցներ են եւ սպառազինվում են Վաշինգտոնի կողմից: Երկու երկրներն էլ պատկանում են այսպես կոչված «Հարավային միջանցքին», որի միջոցով գոյություն ունեցող եւ ծրագրվող խողովակաշարերը շրջանցում են Ռուսաստանը` Կասպիական տարածաշրջանից նավթ ու գազ մատակարարելով Եվրոպա:

ԱՄՆ-ը մինչ օրս փորձել է խուսափել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր հակամարտության բորբոքումից, քանի որ երկու երկրների միջեւ պատերազմը կարող է վտանգի տակ դնել ամերիկյան ու եվրոպական շահերը եւ Ռուսաստանի ու Իրանի հետ լուրջ առճակատման հանգեցնել:

Վաշինգտոնը փորձում է մեկուսացնել Ռուսատանին եւ Իրանին եւ Հայաստանին «նվաճել»` անդրկասպյան խողովակաշարային նախագծերի համար: Հայաստանը վերջին երկիրն է, որի միջոցով Ռուսաստանը եւ ինչ-որ չափով` Իրանը, կարող են իրենց ազդեցությունը հաստատել տարածաշրջանում:

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միեջեւ լարված հարաբերությունները, ինչպես նաեւ ամերիկյան եւ իսրայելյան նախապատրաստությունները Իրանի դեմ,  Կովկասում տարածաշրջանային պատերազմի սպառնալիք են ստեղծում, որն արագորեն կարող է վերաճել գերտերությունների միջեւ հակամարտության:

Ռուսաստանը, որը Հայաստանում պահում է տարածշրջանի իր միակ ռազմաբազան,  պատերազմի դեպքում Երեւանին օգնություն ցույց տալու պայմանագիր է ստորագրել: Իրանը նույնպես, ակնկալվում է, որ կկանգնի Հայաստանի կողքին:

ԱՄՆ-ն, ավելի շուտ, կլինի Ադրբեջանի կողմում: Այդ երկիրը ոչ միայն էներգակիրների կարեւոր մատակարարող է  եւ տարանցիկ միջանցք, այլ ռազմաստրատեգիական մեծ նշանակություն ունի:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում Հիլարի Քլինթոնը  հայտարարեց երկու երկրների միջեւ ռազմական եւ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման մասին եւ բարձր գնահատեց Ադրբեջանի մասնակցությունն այս տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Էրդողանը Վանա կատու է սիրել

Էրդողանի գրկում հայտնված փոքրիկ Վանա կատուն բավականին զայրացած է...

«Հայկական ժամանակ». Ովքեր են ամենաշատ բացակայող պատգամավորները

Տասնյակում երրորդը Կարեն Կարապետյանն է՝ 43 բացակա: Չորրորդը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է՝ 28 բացակա, հինգերորդը՝ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ 25 բացակա...

«Ժողովուրդ». Կոտայքի մարզի Քասախ համայնքում քաղաքական սկանդալ է հասունանում

Շատ անգամ գնացել խնդրել, պաղատել եմ, թե՝ եկեք աշխատեք, ինչ որ առաջարկում ենք դրեք քննարկեք եւ այլն: Չեկան ու վերջ...

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ»-ը իրական ընդդիմություն է.Անի Զախարյան

Այսօրվա ոչ լեգիտիմ իշխանությունը միմիայն պետք է ուրախ լինի, որ Հայաստանի քաղաքական իրականություն մուտք է գործել ՀՆՔՄԿ, որը առանց որեւէ լծակների...

Անի Զախարյանն առաջարկում է աղջիներին ծառայել բանակում

Ես ինքս երիտասարդ կին եմ, բայց պատանեկան տարիներին երազում էի բանակում ծառայել...

«Ժողովուրդ». Համեստ ապրուստով փոխնախարարները

Ստացվում է, որ Տերտերյանն իր հաշվին ոչ մի դրամ չունի, սակայն նա մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից 3 մլն 488 հազար դրամ է վաստակել...