News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ԱԺ-ում վերջնականապես  որոշել են, թե ովքեր են լինելու ԵԱՀԿ-ի, «Եվրանեսթի», ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունների ղեկավարները:

Փոփոխությունները, ինչպես կառավարության դեպքում, մեծ չեն: «Եվրանեսթի» պատվիրակությունը նախկինի պես  կղեկավարի Վահան Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ինը` Դավիթ Հարությունյանը: Արամ Սաֆարյանի փոխարեն ԵԱՀԿ պատվիրակությունը կղեկավարի նույն ինքը` Արտաշես Մամիկոնիչը, ինչը հետաքրքիր է ոչ միայն ներքաղաքական, այլեւ, առաջին հերթին, արտաքաղաքական տեսանկյունից:

Չմոռանանք՝ Արտաշես Գեղամյանը ներքին կյանքում Քոչարյանի անհաշտ ընդդիմախոսներից է, սակայն, միեւնույն ժամանակ, Եվրասիական միության  հայաստանյան մեծ ջատագովներից է,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ