Հունիսի 18-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցի «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի երիտասարդի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.45-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-430»-ի վարորդը Սեբաստիայի փողոցի թիվ 78 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա Միքայել Դավթյանին, որը տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 13.05-ին, «Մերսեդես Բենց Ե-430»-ի վարորդը ներկայացել է բաժին եւ հանձնվել է ՃՏՀ քննության բաժին:
Կատարվում է քննություն: