News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում սակավաջուր տարի է: Այդ մասին, այսօր` հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի բարեփոխումների իրականացման գրասենյակի ղեկավար Ադիբեկ Ղազարյանը:

Նրա խոսքով` Հայաստանում առկա են 155 հազ. հա ոռոգվող հողեր (դրանց մոտ կեսը` Արարատյան դաշտավայրում), որոնց ոռոգման համար անհրաժեշտ է 1 մլրդ 130 մլն խմ ջուր: Սակայն ջրամբարներում ջուր քիչ է կուտակվել, ինչի հետեւանքով առաջացել է մոտ 150 մլն խմ ջրի դեֆիցիտ: Այդ դեֆիցիտը լրացվելու է բացառապես Սեւանա լճից հավելյալ բացթողումների  (ընդամենը` 320 մլն խոր. մետր) հաշվին, այնինչ Սեւանի հանձնաժողովն առաջարկել էր ջրի պակասի մի մասը լրացնել խորքային ջրերից:

Սակայն, ըստ Ա. Ղազարյանի, Արարատյան դաշտի խորքային ջրերը նույնպես պակասել են, ինչը տարիներ շարունակ գրունտային ջրերի սակավության հետեւանք է:

Այնուամենայնիվ` Ա. Ղազարյանը խոստովանեց, որ Սեւանա լճից բաց թողնվող ջուրը մինչեւ գյուղացուն հասնելն ունի 60-70 % կորուստ` ինչպես հիդրոէներգետիկ համակարգում, այնպես էլ` ջրանցքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ