News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 19-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 416.76 դրամ: 2012 թ. դոլարի միջին փոխարժեքը բորսայում առաջին անգամ է գերազանցում 416 դրամի մակարդակը:

Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 3.1 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ բանկեր դոլարի առքի փոխարժեք են սահմանել 416 դրամը, վաճառքի առավել տարածված փոխարժեքը 418 դրամն է:

Forex միջազգային շուկայում դոլարը շարունակում է թուլանալ եվրոյի եւ ճապոնական իենի նկատմամբ, քանի որ սպասումներ կան, որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգը կմեղմացնի դրամավարկային պայմանները: Եվրոյի փոխարժեքն առայժմ տատանվում է 1.26-1.27 դոլարի սահմաններում:

Ռուսական ռուբլին այսօր էժանացել է: Դոլարը ռուսական միջբանկային արժութային շուկայում գնահատվել է 32.5315 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ