News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փեշավարում սպանվել է պակիստանցի հայտնի երգչուհի Գազալա Ջավեդը:

Անցնող մոտոցիկլիստները արտիստուհուն գնդակահարել են հոր հետ միասին կոսմետիկայի սրահից դուրս գալիս: Երգչուհու քույրը չի տուժել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ոստիկանության տվյալներով, կրակողների մեջ եղել է Գազալայի նախկին ամուսինը` Ջահանգի խանը: Նա երգչուհու հետ ամուսնացել էր 2010թ., բայց որոշ ժամանակ անց ամուսնալուծվել էր, քանի որ Ջահանգի խանը եւս մեկ կին ուներ, նաեւ խոչընդոտում էր կնոջ երաժշտական կարիերային:

Գազալա Ջավեդը երգեր էր կատարում փուշտու լեզվով եւ բավական հայտնի է Պակիստանի հյուսիս-արեւմտյան շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ