News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք կախված չեն կոնյուկտուրայից: Այս մասին, այսօր` հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նորավանք» հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

«Կարծում եմ, որ հավասարաչափ, փոխշահավետ հարաբերությունները մեծ փոփոխություն չեն կրի: Դրանք կայունորեն զարգանում են»,-նշեց քաղաքագետը, հավելելով, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները զգալիորեն վատացել են վերջին տարվա ընթացքում:

Ավելին, ըստ նրա, ադրրբեջանցիների մոտ Իրանի կերպարը թշնամու գծեր է ձեռք բերել, հատկապես Ադրբեջանի կողմից Իսրայելից զենք գնելու ֆոնին:

Քաղաքագետի փոխանցմամբ, ակնհայտ է, թե ում դեմ կարող է ուղղված լինել այդ զենքը. հաստատ ոչ թե Ղարաբաղի դեմ, քանի որ դրանք նախատեսված են ծովում ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Ըստ Գագիկ Հարությունյանի, Ադրբեջանը ներկայումս Իրանի հարցի շուրջ հայտնվել է բավական բարդ վիճակում: Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանին ներքաշել են հակաիրանական արշավի մեջ, իսկ Բաքվում դրա համար ուրախ չեն եւ ամեն կերպ փորձում են շեղել իրենց վրայից նետի ուղղությունը:

«Իրանը չի կարելի համեմատել Լիբիայի կամ Իրաքի հետ, այստեղ ամեն բան ավելի լուրջ է»,-ասաց փորձագետը, հավելելով, որ Հայաստանն այդ առումով, ավելի շահավետ վիճակում է, քանի որ Հայաստանից ինչ-ինչ քայլեր չեն սպասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ