Սպառողների վստահության ինդեքսը 2012 թ. երկրորդ եռամսյակում կազմել է 47.9%: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինդեքսն աճել է 0.2 տոկոսային կետով` այսինքն սպառողներն ավելի լավատես են դարձել:
Սպառողների վստահության ինդեքսն իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված միջին թվաբանական փոփոխություն: Այն բաղկացած է 2 մասից` ընթացիկ պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ներկա իրավիճակին) եւ ապագա պայմանների ինդեքս (հարցերը վերաբերել են ապագային):
Ընթացիկ պայմանների ինդեքսը 41.8 % է, իսկ դա նշանակում է, որ հարցվածների կեսից ավելի դեռեւս դրական չեն գնահատում իրենց ներկա վիճակը:
Ապագա պայմանների ինդեքսը 54% է, ինչը վկայում է ապագայի հանդեպ մարդկանց լավատեսության մասին:
Հարցվածների ուղիղ կեսը խոստովանել է, որ 2012 թ. երկրորդ եռամսյակում խոշոր գնում է կատարել, իսկ 54.1%-ը պատրաստվում է խոշոր գնում կատարել ապագայում:
Հարցվածների 30%-ն է դրական գնահատել տնտեսական ընդհանուր իրավիճակը: