News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պարզվել է  այսօր` հունիսի 20-ին, ժամը 14.16-ի, սահմաններում Կիեւյան կամրջի տակ հայտնաբերված մահացած անձի ինքնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Նրանց փոխանցմամբ` վերջինս Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Ն. Հ.-ն է, ում կորստյան փաստով ոստիկանություն էր դիմել հայրը՝ Ա. Հ-ն: Նա աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» հոգեբուժական կլինիկայում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Կիեւյան կամրջի տակ դիակ է հայտնաբերվել: Հունիսի 20-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամուրջի տակ հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել ՓՈՒՎ հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ