Երեւանում, հունիսի 20-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆիի փողոցում գտնվող «Սբ. Երրորդություն» եկեղեցու տանիքից առկա է երեսպատման քարերի թափման վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել է Արարատյան թեմի առաջնորդարանը:
Տեղում պարզվել է, որ քարերի վրա առկա են ճաքեր եւ թափման սպառնալիք չկա: