News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տարվա հինգ ամիսների տնտեսական իրավիճակն արդեն թույլ է տալիս անել որոշակի հետեւություններ` նրա հետագա զարգացման մասին:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը ընթացիկ տարվա հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, կազմել է 107,4 տոկոս: Ակնհայտ է, որ այդ դրականին ոչ փոքր չափով նպաստել են արդյունաբերական արտադրանքի ծավալի երկնիշ աճի տեմպերը` 15 տոկոս:

Նշենք, որ արդյունաբերությունը (էներգետիկան եւ ջրամատակարարումը ներառյալ) կազմում է ՀՆԱ շուրջ 20 տոկոսը: Օրինակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել էր 22,8 տոկոս: Այդ ցուցանիշը կտրուկ նվազեցնում է արդյունաբերության ազդեցությունը ինչպես ՀՆԱ-ի, այնպես էլ վերը հիշատակված տնտեսական ակտիվության աճի վրա, եթե, իհարկե, վերջինս հաշվարկվում է մոտավորապես նույն մեթոդաբանությամբ, ինչպես ՀՆԱ-ն, այլ ոչ թե վերցվում է օդից:

Ի տարբերություն արդյունաբերության, գյուղատնտեսությունը հաշվետու ժամանակաշրջանում աչքի է ընկել ավելի համեստ ցուցանիշներով: Այդ հատվածի համախառն արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 3,2 տոկոսով, անասնաբուծությունում եղած անբարենպաստ միտումների հետեւանքով: Բուսաբուծությունը, եթե չհաշվենք ճակատագրական եղանակային պայմանները, որոնք շատ հաճախ ոչնչացնում են սպասվող բերքի մի մասը, առանձնանում է ավելի լավ ցուցանիշներով, քան անասնաբուծությունը:

Գարնան վերջին ամիսը լավագույնը չէ մրգերի եւ բանջարեղենի, ինչպես նաեւ կարտոֆիլի բերքավաքի առումով, սակայն ապրանքի առաջին խմբաքանակները մայիսին արդեն պայմանավորել են ապրիլի հետ համեմատած գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճ 32,5 տոկոսով: Իսկ եթե մայիսը համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա աճի ցուցանիշն արդեն նկատելիորեն ցածր է` 4,4 տոկոս:

Նշենք, որ տարվա կտրվածքով, բնագավառի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում համեմատելի է արդյունաբերության հատվածի հետ: Անցած տարի, օրինակ, այդ ցուցանիշը կազմում էր 20,2 տոկոս:

Հասկանալի է, որ գյուղատնտեսությունում բարձր ցուցանիշների հասնելը ինքնանպատակ չէ: Բացի այդ, հենց բերքի մի մասի կորուստը ոչ շատ վաղ անցյալում հանգեցրեց մրգերի, բանջարեղենի եւ կարտոֆիլի գների շոշափելի աճի ու թեեւ հետագայում գները նվազեցին, այնուամենայնիվ մեկնարկային մակարդակին չվերադարձան:

Վերադառնալով տնտեսության առաջատար ճյուղերին, հատկապես առանձնացնենք շինարարությունը: Ընթացիկ տարվա հունվար-մարտին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ երկրում շինարարության աճը կրճատվել է 8 տոկոսով:

Դատելով հունվար-մարտի տեղեկատվությունից, կրճատվում է կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալը:

Դրա հետ մեկտեղ, նորից աշխուժանում է «բնակչության» հաշվին իրականացվող շինարարությունը: Հիշեցնենք, որ ճգնաժամային տարիներին «բնակչությունն» սկսեց հետեւողականորեն հրաժարվել առանձնատների կառուցումից: Եվ հիմա որոշ հարուստ քաղաքացիներ սկսել են լրացնել բաց թողնվածը, առանձնապես չմտահոգվելով սեփական կապիտալի բիզնեսում ներգրավելու մասին: Հունվար-ապրիլի տվյալներով, շինարարության վրա կատարվող «բնակչության» ծախսերն աճել են ավելի քան մեկուկես անգամ: Ճիշտ է, բացարձակ ծավալներով չկա ոչ մի համեմատություն բնակարանա-շինարարական բումի տարիների հետ, սակայն այս միտումը մտահոգիչ է արդեն:

Ուրախացնում է արտահանման դինամիկան, որը ծավալի աճի տեմպերով միշտ առաջ է անցել ներմուծումից: Բացառություն չէր նաեւ ընթացիկ տարվա հունվար-մայիսը: Եթե ներմուծման ծավալն աճել է 7,1 տոկոսով, ապա արտահանումն ավելացել է 15,2 տոկոսով: Ճիշտ է, արտահանման 1 տոկոս բովանդակությունը կազմել է 5,6 մլն դոլար, իսկ ներմուծմանը` համարյա երեք անգամ ավելի` մոտ 16,8 մլն դոլար: Այդ պատճառով բացասական սալդոն արտաքին առեւտրի շրջանառությունում ավելացել է: Այս հանգամանքը բերում է երկրի արտարժույթային շուկայում դիսբալանսի խորացմանը, ինչը իր հերթին նպաստում է Հայաստանի արտարժույթային շուկայում դոլարի կայունացմանը:

Альберт Хачатрян

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ