News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացվել է 213 հաղորդում, այդ թվում` 91 հաղորդում լրատվամիջոցներում զետեղված հրապարակումներում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից: Դրանցից 13 հաղորդում ուղարկվել է ըստ ենթակայության` իրավասու պետական մարմինների քննարկմանը, 3-ին տրվել է պարզաբանում, 15-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 173-ով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ 24 հաղորդումների քննարկումն ընթացքում է:

Հարուցված 15 քրեական գործերից`1-ով որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին, 1-ի մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան,  իսկ 13-ով նախաքննությունը շարունակվում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ