Այս տարի խաղատները կարող են տուրք վճարել ոչ թե ողջ տարվա համար, այլ միայն այն ամիսների համար, որոնց ընթացքում նրանք աշխատելու են մինչեւ 2013 թվականը: «Պետական տուրքի մասին» օրենքում նման փոփոխություններ առաջարկող օրինագիծը ներառվել է ԱԺ-ի օրակարգում: Նոր օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պետք է «դաշտը մաքրել» 2013-ից խաղային բիզնեսի տուրքերը բարձրացնելու համար:
Հիշեցնենք, որ խաղատների եւ խաղերի կազմակերպման համար տուրքերը վճարվում են տարին մեկ անգամ: Շահումով խաղերի ոլորտում տարեկան տուրքը կազմում է 5 մլն դրամ, իսկ խաղատների համար` 25 մլն դրամ: