News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել 2012 թվականին մինչեւ 320 մլն խմ Սեւանից ոռոգման ջրի բացթողման ծավալը մեծացնելու օրինագիծը: 

Ըստ գործող օրենսդրության` առավելագույն ծավալը կազմում է 170մլն խմ:

Ըստ Հայաստանի ջրային տնտեսության պետհանձնաժողովի գնահատման` այս տարի ձմեռային ջրերը շատ վաղ են հալել, ինչի  հետեւանքով էլ ներծծվել են հողի մեջ եւ չեն լցվել գետերը: Ոչ բավարար քանակությամբ ջուր կա նաեւ Ապարանի եւ Ազատի ոռոգիչ ջրամբարներում:

«Կարծում եմ, որ դա հետեւանքներ չի ունենա ոչ լճի, ոչ էլ Սեւան-Հրազդան ՋԷԿ-ի համար», – NEWS.am-ի թղթակցին  հայտնեց Հայաստանի ջրային տնտեսության պետհանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը, հավելելով, որ  ներկայումս Սեւանի ջրի մակարդակը 34 սմ-ով բարձր է, քան տարվա սկզբին: «Թե ինչպիսին կլինի լճի ջրի մակարդակը տարեվերջին, մենք դեռեւս դժվարանում ենք պատասխանել», – ասաց Ա. Անդրեասյանը:

Ներկայումս Սեւանի ջրի մակարդակը կազմում է 1900,48 մ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ