News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եղվարդ քաղաքի «Նաիրի» երկաթգծի մոտակայքում հունիսի 21-ին, ժամը 20.06-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած 55-ամյա Ներսես Կորյունի Ղազարյանը «Սամվել Սիմոնյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի պահակն էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ` դեռեւս չբացահայտված հանգամանքներում Եղվարդի երկաթգծի արդյունաբերական հանգույցում` «Սամվել Սիմոնյան եւ ընկերներ» ՍՊԸ-ում, աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել մետաղյա տարայի պայթյուն: Պատահարի հետեւանքով մահացել է նշված ընկերության պահակ` Եղվարդի բնակիչ,55-ամյա ծնված Ներսես Կորյունի Ղազարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եղվարդ քաղաքի «Նաիրի» երկաթգծի մոտակայում պայթյուն է եղել, կա զոհ: Այս մասին NEWS.am-ին հայտնել էին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` հունիսի 21-ին, ժամը 20.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի «Նաիրի» երկաթգծի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ՕԽՆ` պարամեդիկներով: Պարզվել է, որ եռակցման աշխատանքներ իրականացնելիս «Նաիրի» երկաթգծի կայարանի մոտակայքում` չգործող նավթամշակման գործարանի տարածքում, տեղի է ունեցել դատարկ տարայի պայթյուն, ինչի հետեւանքով մահացել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 55-ամյա Ներսես Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ