News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2011 թ. տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն էր, որ շարունակում էր խթանել տնտեսությունը: Այդ մասին այսօր` հունիսի 22-ին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` ելույթ ունենալով Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի կողմից Երեւանում կազմակերպված բիզնես-ֆորումի ընթացքում: Այսինքն` Հայաստանը հակացիկլիկ քաղաքականություն վարել է ոչ միայն ճգնաժամի ընթացքում, այլեւ ճգնաժամից հետո:

Ընդ որում, ըստ Վ. Գաբրիելյանի, այդ հակացիկլիկ քաղաքականությունն իրականացվել է տնտեսական աճի պայմաններում, ինչն ընդհանրապես բացառիկ երեւույթ է:

Առաջիկա տարիներին Հայաստանը, ֆինանսների նախարարի տեղեկացմամբ, կհրաժարվի հակացիկլիկ քաղաքականությունից, թեեւ կշարունակի տնտեսության խթանման քայլեր անել: Այնուամենայնիվ պետական բյուջեի դեֆիցիտը կնվազի եւ չի գերազանցի ՀՆԱ-ի 3%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ