News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հայտնի «Գալաթասարայ» լիցեյի շրջանավարտների կողմից ստեղծված «Գալաթասարայցիների միություն»- ը տարվա մրցանակը հանձնել է ստամբուլահայ հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուին։

Հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Գալաթասարայ լիցեյի Թեֆիք Ֆիքրեթ դահլիճում։ Բազմաթիվ հայտնի տնտեսագետների մասնակցությամբ սկսված միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Գալաթասարայցիների միության» նախագահ Թեֆիք Բիլգեն՝ շնորհավորելով Տարոն Աջեմօղլուին եւ մաղթելով նոր հաջողություններ։

«Գալասարայցիների միության» կայքէջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ իրենց կազմակերպությունը 1908 թվականից ամեն տարի մրցանակ է հանձնում այն քաղաքացիներին, ովքեր իրենց  միջազգային գործունեությամբ մեծ օգուտներ են տվել Թուրքիային։ «Մեր կազմակերպության հերթական համաժողովի ժամանակ միաձայն որոշում է կայացվել հերթական «Գալաթասարայ» մրցանակը հանձնել համաշխարհային տնտեսագիտության մեջ իր որույն տեղն ունեցող ստամբուլում ծնված Տարոն Աջեմօղլուին»,-ասվել է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք»  համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։  1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։

Տարոն Աճեմօղլուն,  IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն,  աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ