News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աժ 5-րդ գումարման նոր պատգամավորներին նրանց մեքենաների համար հասանելիք պետհամարանիշները չեն տալիս: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր պատգամավոր ունի իր պատգամավորական համարը, որն էլ դառնում է նրա մեքենայի պատգամավորական պետհամարանիշը, ասենք` 111 օօ 11, 112 օօ 11 եւ այլն: Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձածների համարը որոշվում է ըստ նրանց ընտրատարածքի` 1-ից 41, իսկ համամասնականներինը` ըստ կուսակցությունների ցուցակներում նրանց զբաղեցրած տեղերի, ավելի ճշգրիտ` ըստ մանդատների համարների: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ որոշ նախկին պատգամավորներ, որոնք այս Աժ-ում այլեւս չկան, ոչ մի կերպ չեն կարողանում բաժանվել իրենց պատգամավորական պետհամարանիշներից: Բացի այդ, նախորդ գումարումից այս Աժ-ում կան պատգամավորներ, որոնց պատգամավորական համարները փոխվել են, եւ նրանք եւս չեն կարողանում բաժանվել իրենց հին` ավելի «գոլդոտ» համարներից: Թե ինչ միջոցներ է ձեռնարկելու Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը` սույն հարցը լուծելու համար, դեռ հայտնի չէ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ