News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության միջազգային Frontline Defenders կազմակերպությունը հանդես է եկել հունիսի 21-ին հերոին պահելու մեղադրանքով ձերբակալված Գիլալ Մամեդովի պաշտպանությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ Գիլալ Մամեդովը Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի խորհրդական է եւ «Թոլիշի Սադո»` Ադրբեջանում թալիշերեն միակ թերթի գլխավոր խմբագիրը: Նա նաեւ 2008թ. Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով դատապարտված եւ տանջանքների հետեւանքով բանտում մահացած հայտնի գիտնական Նովրուզալի Մամեդովի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, հաղորդում է TolishPress.org-ը:

Frontline Defenders-ը դատապարտում է Գիլալ Մամեդովի հետապնդումը եւ կարծում է, որ նրա դեմ մեղադրանքները կապված են նրա իրավապատպանի գործունեության հետ:  «Մենք անհանգստացած ենք Գիլալ Մամեդովի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակով», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, Խաղաղության եւ ժողովրդավարության Բաքվի ինստիտուտը հունիսի 21-ին հայտարարություն էր տարածել անհայտ անձանց կողմից Մամեդովի առեւանգման մասին: Հետագայում պարզվել էր, որ նա ձերբակալվել էր ոստիկանության կողմից: 

Նախօրեին դատարանը վճիռ էր կայացրել  երեք ամսով Մամեդովի ձերբակալման մասին: Ադրբեջանի ՆԳՆ-ի մամլո ծառայության ներկայացուցիչ Էհսան Զաիդովը հայտարարել էր, որ ձերբակալման ժամանակ Մամեդովից բռնագրավվել էր 5 գ կոկաին, իսկ տան խուզարկության ժամանակ` 30 գ հերոին:

Մամեդովը վերջերս համացանցը «պայթեցրած» «Դավայ, դո սվիդանիյա» երգի տեսագրության հեղինակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ