News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բաշար Ասադի օրերը հաշված են, սակայն ռեժիմը կարող է մնալ այնքան ժամանակ,  քանի դեռ բողոքի ակցիաները տեղի են ունեում երկու գլխավոր քաղաքներից` Դամասկոսից եւ Հալեպից դուրս: Այս մասին  «United Press International» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան Էդվարդ Ջերեջյանը:

Նրա խոսքով` երկու խոշոր քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվում է ռազմաքաղաքական անվտանգության կլանային ապարատի շնորհիվ, որը ստեղծվել է Ասադի հոր` Հաֆեզի կողմից: Սակայն իրավիճակը փոքր-ինչ սկսում է  փոխվել` ավելի շատ միջադեպեր են տեղի ունենում խոշոր քաղաքներում եւ արվարձաններում:

Էդվարդ Ջերեջյանը կարծում է, որ Ասադի իշխանության մնալու եւս մեկ գործոն է ընդդիմադիր խմբերի միջեւ համաձայնության բացակայությունը եւ նրանց աշխարհագրական տեղակայվածությունը:

«Կարող է Սերեբրենիցայի նման ինչ-որ բան լինել. այն դեպքում, երբ հումանիտար ճգնաժամը անհաղթահարելի լինի, միջազգային հանրությունը վճռական գործողություններ  կձեռնարկի»,-ասել է նա:  Ճգնաժամի բացակայության դեպքում, Արեւմուտքը դիվանագիտորեն կգործի` ճնշում գործադրելով ռեժիմի վրա եւ աջակցելով ընդդիմությանը:

«Կարծում եմ, մեծամիտ է ենթադրել, թե ԱՄՆ-ը, Ռուսաստանը կամ ցանկացած արտաքին ուժ կարող են որոշել իրադարձությունները Սիրիայում: Միջազգային հանրությունը կարող է ազդել, բայց չի կարող որոշել Սիրիայում իրադարձությունների զարգացումը»,-եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ