News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այս կամ այն օրինագծի հարցում կան խորհրդարանում ընդդիմադիր ուժերի համագործակցության նախադրյալներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, թե ցանկության դեպքում ԱԺ-ում ընդդիմադիր ուժերը կարող են միանալ եւ համագործակցել:

«Սակայն լիաֆորմատ համագործակցությունն ընդդիմադիր խմբակցությունների միջեւ անիրատեսական է, քանի որ Ազգային ժողովում ներկայացված են տարբեր քաղաքական ուժեր, տարբեր ուղղություններով եւ ծրագրերով, ինչպես նաեւ այս կամ այն հարցում տարբեր մոտեցումներով»,-ասաց Վարդանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ասուլիսում հայտարարել էր, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, ցանկության դեպքում, կարող են միավորվել եւ համագործակցել, սակայն ընդդիմությանը խանգարում են արհեստական խոչընդոտները:

Նրա խոսքով, միայն սխալներն ընդունելով է հնարավոր գտնել խնդիրների լուծումը եւ ընդդիմադիր ուժերի միջեւ համագործակցության ուղիները: «Պետք է գնալ սխալների ընդունման ճանապարհով: Քաղաքական գործիչներն ու ուժերը սխալվելու իրավունք ունեն, սակայն պետք է իրենց մեջ ուժ գտնեն ընդունել դրանք եւ համագործակցություն սկսել: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կարող են համագործակցել, քանի որ բազմաթիվ լուրջ գործիչներ կան: Հակառակ դեպքում դա կնմանվի ռեւանշիզմի»,- ասել էր Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ