News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պետական քննությունների հետ կապված Կրթության եւ գիտության նախարարությունն ստացել է մի քանի տասնյակ բողոքներ, որոնց ընթացքում գնահատական է փոխվել: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ Նրա խոսքով, դա տեղի է ունեցել շնորհիվ նրա, որ պետական քննությունները այս տարի  ձայնագրվում են եւ կարող են բողոքարկվել:

Նախարարը տեղեկացրեց, որ ավարտվել են նաեւ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի պետպատվերի քննությունները, եւ արդյունքում կան թափուր տեղեր՝ շնորհիվ այն փոփոխությունների, որ այս տարի հետեւողականորեն խստացրել են քննության կարգը, մասնավորապես՝ օտար լեզվի իմացությունը:

Արմեն Աշոյանի խոսքով՝  այժմ կա 39 թափուր տեղ մագիստրատուրայում, որոնք ուղղվելու են բանակից զորացրվածներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ