News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախօրեին Ծաղկաձորի «Ոսկու Աշխարհ» ռեստորանային համալիրում բավականին երկար զրույցի են բռնվել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու տրանսպորտի ու կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը, որոնց վերջում միացել են նաեւ մի քանի նախկին պետական չինովնիկներ: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Բայց պարզվում է` նախկին ու ներկա նախարարների հանդիպումը աննպատակ չի եղել. տարիներ շարունակ պաշտոններ զբաղեցնող կարկառուն դեմքերը այս հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերել իրենց նոր առանձնատների էսքիզները. դրանք իրար հարեւանությամբ կառուցվելու են Արաբական էմիրությունների հայտնի թաղամասերից մեկում: Ասում են` երկու պաշտոնյաների մեջ այս գաղափարը առաջացել է այն բանից հետո, երբ վերջիններս պետական այցերից մեկի շրջանակներում առիթ են ունեցել տեսնելու, թե ինչպիսի շքեղ առանձնատներ ունեն ՀՀ-ի ոչ անհայտ չինովնիկները, որոնցից մեկի առանձնատան վերնահարկում նույնիսկ ջահեր են վառվում` լուսավորելով ամբողջ առանձնատունն ու դրա հարակից տարածքը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ