News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ազդեցիկ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը, ով քրեական շրջանակներում հայտնի է «Օսետրինա» մականունով, հունիսի 26-ին արտաքսվել է Ուկրաինայից:

Ինչպես հաղորդում է TCH.ua-ն, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող «Օսետրինան» ձերբակալվել է Ղրիմի ինքնավար մարզում:

Նա Մոսկվայում վրացական քրեական խմբավորման ֆինանսիստն է եւ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մերձավորներից է:

Քրեական հեղինակությունը Ուկրաինա էր ժամանել քրեական եւ կոռուպցիան կապեր հաստատելու, իր քրեական ազդեցությունը տարածելու նպատակով: Այժմ առնվազն 3 տարով արգելված է «Օսետրինայի» մուտքը Ուկրաինա:

Նշենք, որ նրա որդին` Սերգեյ Ասատրյանը եւս «օրենքով գող» է, հայտնի է «Օսետրինա-կրտսեր» եւ «Սերյոժա-Բենթլի» մականունով: 2011թ. դեկտեմբերին նա դատապարտվել էր Ռոստովում` իրենց կլանի մասին վատ արտահայտված մի դատապարտյալի ծեծել տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ