News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի մոտ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում քաղաքական կամքի բացակայության կապակցությամբ:

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Զանյերն ասել է,թ ե կողմերը քաղաքական ջանքեր են գործադրել, որ իսկապես առաջընթաց լինի:

«Կողմերը շատ մոտ են եղել հիմնարար սկզբունքները համաձայնեցնելուն, որոնց հիման վրա կարող էին լուծման հանգել, սակայն գործընթացն առաջ չի գնում»,- նշել է Զանյերը:

Ինչ վերաբերում է շփման գծում վերջին միջադեպերին, Զանյերը դրանք «մտահոգող նշան» է անվանել:

«Դա իսկապես այն հարցերից է, որ ստիպումէ  մտածել: Բանը մեխանիզմի մեջ է, թե կողմերը պատրաստչեն միջոցներ ընդունել եւ որոշումներ կայացնել, որոնք որոշակի փոխզիջումներ են ներառում»,- նկատել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ