News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աժ վեց խմբակցություններից հինգը արդեն ներկայացրել են էթիկայի հանձնաժողովի իրենց անդամներին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«ՀՀԿ-ն ներկայացրել է Դավիթ Հարությունյանին, ԲՀԿ-ն` Մերուժան Սիմոնյանին, ՕԵԿ-ը` Հովհաննես Մարգարյանին, ՀՅԴ-ն` Արծվիկ Մինասյանին, «Ժառանգությունը»` Զարուհի Փոստանջյանին: Փաստորեն, միայն Հայ ազգային կոնգրեսը սույն հանձնաժողովում դեռ անդամ չի առաջադրել: Ըստ մեր տեղեկությունների, Աժ նախագահը որոշել է, որ հանձնաժողովի նախագահ պետք է լինի ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ սույն հանձնաժողովների նախագահին նշանակում է Աժ նախագահը` ռոտացիոն կարգով, որը փոխվում է յուրաքանչյուր նստաշրջանում: Ըստ Աժ կանոնակարգ-օրենքի, եթե հանձնաժողովի նախագահն ընդդիմությունից է, փոխնախագահը պետք է լինի իշխանական ամենամեծ խմբակցությունից եւ հակառակը գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ