News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հարցով միջազգային գործընկերային խումբը (IPGA) դատապարտում է Ադրբեջանի վերջին քայլերը` ուղղված կարծիքի արտահայտման եւ տեղեկատվության ազատության սահմանափակմանը: «Եվրատեսիլից» հետո իշխանությունները օրենսդրական փոփոխություններ են արել, որոնք հակասում են տեղեկատվության ազատության միջազգային չափորոշիչներին:

«IPGA-ն խորը անհանգստություն է հայտնում Ադրբեջանում կարծիքների արտահայտման ազատության վիճակի կապակցությամբ, որը զգալիորեն վատացել է վերջին մի քանի շաբաթներին Բաքվում կայացած «Եվրատեսիլ» մրցույթից հետո»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ներկայացվում են լրագրողների դեմ իրականացված բռնաճնշումները, նաեւ կոչ է արվում ազատ արձակել մեկ տասնյակից ավելի ձերբակալված լրագրողների:

Հայտարարությունը ստորագրել են Article 19, Freedom House,  Freedom Now,  Human Rights House Foundation, Հելսինկյան կոմիտե եւ այլ կազմակերպություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ