News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետները, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, կքննարկվեն Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջեւ փոխգործակցության հարցեր:

Մարզպետները կայցելեն Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում կամփոփեն կատարված աշխատանքները, կքննարկեն համագործակցության ուղղություններն ու կոնկրետ ծրագրերի վերաբերյալ անելիքները: Նշենք, որ Արագածոտնի մարզը համագործակցում է Հադրութի շրջանի, Արմավիրի մարզը` Շուշիի շրջանի, Շիրակի մարզը` Ասկերանի շրջանի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը` Քաշաթաղի շրջանի, Տավուշի մարզը` Մարտակերտի շրջանի հետ:

Արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն ԼՂՀ կառավարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ