News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

HSBC-ի հեռանալը վրացական շուկայից առավել հավանական է, որ պայմանավորված էր կարգավորիչի (կենտրոնական բանկի) ու Վրաստանի կառավարության ոչ բարյացակամ վերաբերմունքով: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարԳայոզ Սանաձեն, ով Դիլիջանում մասնակցում է հայ-վրացական համատեղ ֆորումին: «Նրանք սովոր են այլ պայմաններում աշխատել, իսկ այս անգամ որոշեցին պաշտպանել ազգային կառույցներին, ոչ թե միջազգային կազմակերպությանը, որ մտել էր վրացական շուկա: Հավանաբար` նրանք վիրավորվել են, որ չեն ստացել այն հնարավորությունները, այն աջակցությունը, որ տեղական բանկերին է տրվում»,- ասաց Գ. Սանաձեն:

Գ. Սանաձեն կարծիք հայտնեց, որ բոլոր դեպքերում HSBC-ի դուրս գալը պետք է մտահոգեր Վրաստանի կենտրոնական բանկին:

Նշենք, որ HSBC Georgia-ն երեքամյա գործունեությունից հետո 2011 թ. հայտարարեց Վրաստանից դուրս գալու մասին: Վրացի վերլուծաբաններից շատերը դա կապեցին HSBC Georgia-ի սեփականատերերից մեկի հայկական ծագումով (բանկի բաժնետոմսերի 30%-ը պատկանում էր սփյուռքահայ գործարար Վաչե Մանուկյանին):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ