News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում աճել է 4,8 տոկոսով՝ կազմելով 19 736 հոգի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի մայիսին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը կազմել է 5 046 հոգի, որը 210-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

2012-ի հունվար-փետրվար ամսիներին ընթացքում ամենամեծ անկումը գրանցել են Իրանի քաղաքացիները։  2012-ի այդ ժամանակահատվածում Թուրքիա է այցելել 438 840 իրանցի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41 տոկոսով։ Նախորդ տարի տվյալ ժամանակահատվածում Թուրքիա էր այցելել 746 686 իրանցի։

2012-ի ապրիլին Թուրքիայի մեկնած հայաստանցիների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել էր 25 տոկոսով։ Մարտին Թուրքիա էր այցելել 3 909 հայաստանցի։  

Նշենք, որ 2011-ին Թուրքիա է այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ