News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ-ֆրանսիացի երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար Միշել Լեգրանը կնոջ հետ հոկտեմբերի 18-ին կայցելի Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի պետական ֆիիլհարմոնիկ նվագախմբից: Նրանց փոխանցմամբ` աշխարհահռչակ երաժիշտը Հայաստան է գալիս «Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի» շրջանակներում, որն սկսվելու է սեպտեմբերի 10-ին եւ ավարտվելու է հոկտեմբերի 20-ին: Փառատոնի փակման համերգին էլ հանդես կգա Միշել Լեգրանը:

Համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Շուտով կսկսվի տոմսերի վաճառքը:

Նշենք, որ Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 24-ին,  Ֆրանսիայում: Մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերում է հայկական ազնվական ընտանիքից: Միշել Լեգրանն ավելի շատ հայտնի է  ֆիլմերի (շուրջ 200) համար գրված իր երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ բերեց «Շերբուրգյան   անձրեւանոցներ» ֆիլմը: Նա բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, երաժշտական սցենարների հեղինակ է:

Միշել Լեգրանն ավելի քան 100 ձայնասկավառակ է թողարկել: Նա 3 անգամ արժանացել է «Օսկար»-ի,  5 անգամ «Գրեմի» եւ «Էմմի», 12 անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003թ.-ին ստացել է «Պատվո լեգեոն» շքանշանը: 22 տարեկանում  նա թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որը դարձավ երբեւիցե ամենաշատ վաճառված ձայնասկավառակներից մեկը: Միշել Լեգրանը  երաժշտական կրթությունն ստացել է Փարիզի կոնսերվատորիայում`1943-1950 թթ.:

Նա համագործակցել է Nadia Boulanger-ի, Aaron Copland-ի, Philip Glass-ի հետ: 1950 թ Լեգրանը առաջին եվրոպացիներից մեկն էր,  ով  աշխատել է ջազի հայտնի վարպետների հետ` ինչպիսիք են Dizzy Gillespie-ը,  Stan Getz-ը: 1958 թԱմերիկայի Միացյան Նահանգներ այցելության ժամանակ նա համագործակցում է Miles Davis-ի, John Coltrane-ի եւ Hank Jones-ի հետ:  Հաջորդ տարի բասիստ Guy Pedersen-ի հետ նա թողարկում է իր հաջորդ ձայնասկավառակը` վերնագրելով «Փարիզ-Ջազ-Դաշնամուր»: Միշել Լեգրանը համագործակցում է նաեւ ջութակահար Stephane Grappelli-ի հետ եւ 1992 թ թողարկում  իր հերթական ալբոմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ