News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրաքի Էլ Դիվանիա քաղաքի շիական մզկիթի մերձակայքում ականապատված մեքենա է պայթել, որի հետեւանքով զոհվել է առնվազն 25 մարդ, եւս 50-ը վիրավորվել է:

Միջադեպը տեղի է ունեցել Էլ-Դիվանիայի մարդաշատ առեւտրային շրջանում` Բաղդադից 150 կմ հեռավորության վրա:

Ուխտավորները հավաքվել են մզկիթի մոտ, որ ուղեւորվեն Քերբելա քաղաք` նշելու ալ-Մահդի իմամի ծննդյան օրը:

Պայթյունից հետո պարետային ժամ է մտցվել, քաղաքի բոլոր մուտքերը փակվել են:

Հուլիսի 2-ին Քերբելայում երկու ռումբ էր պայթել, զոհվել էր 4 մարդ, 21-ը` վիրավորվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ