News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Փյունիկ» ակումբի մարզչական շտաբը արդեն գիտի, թե ում հետ է ուժերը չափելու ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի մրցաշարում: Դա ուզբեկական «Բունեդկոր»-ն է, լիտվական «Էկրանաս»-ը եւ մոլդովական «Դաչիա»-ն:

Իհարկե, մրցակիցները թույլերից չեն, սակայն պայքարել հնարավոր է: Շատ կարեւոր գործոն է լինելու մեր թիմի ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստվածությունը: Հիշեցնենք, որ մրցաշարն սկսվում է հունվարի 20-ին, Մոսկվայում:

Մրցաշարին մասնակցում են նաեւ բելառուսական «Դնեպրը», Ղրղզստանի «Դորդոյ-Դինամոն», Ռուսաստանի «Ռուբինը», Ադրբեջանի «Բաքուն», Ֆինլանդիայի «ՀԻԿ»-ը, ղազախական «Ակթոբեն», տաջիկական «Վախշը», Ուկրաինայի «Դինամոն», Թուրքմենստանի «ՄՏՏՈՒ»-ն, Էստոնիայի «Լեւադիան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ