News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 25-ամյա Լիանա Չ.-ն եւ հաղորդում  տվել, որ հունիսի 24-ին, ժամը 12.00-ին, իր բնակարանում հյուրընկալված ոմն Արմինե գաղտնի հափշտակել է իր ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ նույն օրն  իր անունից կեղծ գործարք կնքել «ԱրմենՏել» ՓԲԸ գրասենյակում, ինչի արդյունքում տիրացել է 300 հազար դրամ արժողության «Նոկիա 800» տիպի բջջային հեռախոսի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արմինեն 20-ամյա  Արմինե Ա.-ն է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ