News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ԱՄՆ մթնոլորտային եւ օվկիանոսային հետազոտությունների ազգային վարչությունը հանդես է եկել անսպասելի պաշտոնական հայտարարությամբ. գերատեսչությունը հաղորդել է, թե տվյալներ չունի ջրահարսերի գոյության մասին: Առիթը «Ջրահարսեր. հայտնաբերվել է մարմին» կեղծ փաստագրական ֆիլմն էր, ոը ցուցադրվել է Animal Planet հեռուստաալիքով:

«Չկա, եւ երբեւէ ապացույցներ չեն եղել ջրային հումանոիդների գոյության մասին»,-հայտարարել է գերտեսչությունը:

Ֆիլմում բավականին համոզիչ կերպով պատմվում է ջրահարսերի գոյության մասին, թե ինչ տեսք կարող են նրանք ունենալ եւ ինչու մինչեւ հիմա չեն հայտնաբերվել:

Ֆիլմը շատերին է համոզիչ թվացել. ԱՄՆ մթնոլորտային եւ օվկիանոսային հետազոտությունների ազգային վարչությունն սկսել էր զանգեր եւ նամակներ  ստանալ` ջրահարսերի գոյությունը հաստատելու պահանջով, գրում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ