X

Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Հայ ռուսական փոխգործակցությունը զարգանում է դաշնակցային հարաբերություններին բնորոշ կերպով. Էդվարդ Նալբանդյան

Հայ ռուսական փոխգործակցությունը զարգանում է դաշնակցային հարաբերություններին բնորոշ կերպով. Էդվարդ ՆալբանդյանՀուլիս 04, 2012 | 21:33

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՊՀ հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգանում է դաշնակցային հարաբերություններին բնորոշ ակտիվ եւ կանոնավոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, վերելք ապրող տնտեսական,  միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, ամուր իրավապայմանագրային դաշտի առկայության պայմաններում, ինչը լավ հիմք է ծառայում հարաբերությունների առավել ամրապնդման համար: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հումանիտար ոլորտում կապերի զարգացումը եւ ամրապնդումը հատուկ կարեւորություն ունեն:

Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Կոսաչեւը բովանդակալից զրույց են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող փոխհարաբերությունների վերաբերյալ: Քննարկվել են երկկողմ կրթական, մշակութային եւ գիտական կապերը խորացնելու, էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Անդրադարձ է կատարվել ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Հայ-ռուսական հարաբերություններ" թեմայով

... վերջին լուրերը "ԱՊՀ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...