News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանը հաշված րոպեների ընթացքում կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի ռազմակայանները Մերձավոր Արեւելքում` դրսից  կատարված հարձակման դեպքում: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի ղեկավար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:

«Մենք միջոցներ ենք մշակել, որոնք կարող են հարձակման դեպքում մեկ րոպեում ոչնչացնել 35 ռազմակայաններ», - հայտարարել է գեներալը, հաղորդում է տեղեկատվական  Fars գործակալությունը: Նա հստակեցրել է, որ խոսքն ամերիկյան ռազմակայանների մասին է, որոնք գտնվում են Իրանի Իսլամական հանրապետության տարածքում: 

Ըստ գեներալի` ԻՀՊԿ-ի անցկացրած զորավարժանքները ներկայումս նպատակաուղղված են թշնամական հրթիռային հարձակումները հետ մղելուն: Զորավարժանքների ընթացքում հրթիռները հաջողությամբ ոչնչացրել են  նախատեսված բոլոր թիրախները, հայտնել է  ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ Հոսեյն Սալամին:

«Մեծ մարգարե 7» անվանումն ստացած եռօրյա զորավարժանքների երկրորդ օրը Դեշթե-Լութ անապատի հարավում արձակվել են «Շահաբ-1», «Շահաբ-2», «Շահաբ-3», «Զելզալ» եւ «Ֆաթեհ» հրթիռները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ