News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում` մարդու իրավունքների հայրենիքում, հուլիսի 5-ին հերթական գործադուլն է տեղի ունենում: Այս անգամ իրենց դժգոհությունն են որոշել հայտնել տպագրության ոլորտի աշխատակիցները, որի հետեւանքով Ֆրանսիայի բազմաթիվ պարբերականներ լույս չեն տեսել:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, մամուլը գտել է իրավիճակից դուրս գալու օպտիմալ, բայց վնասաբեր ելքը` պարբերականներն իրենց հերթական համարը pdf ֆորմատով տեղադրել են համացանցում` անվճար:

Համաշխարհային հրատարակչական ասոցիացիայի բլոգում նշվում է, որ գործադուլի պատճառը հրատարակչությունների աշխատակիցների զանգվածային ազատումներն են: Օրինակ, խոշոր Hersant հրատարակչությունում կրճատել են 670 աշխատակցի, իսկ Presstails ընկերությունում, որը զբաղվում է մամուլի տարածմամբ, շուրջ հազար աշխատակցի: Հրատարակչությունների աշխատակիցները կառավարությունից պահանջում են միջամտել ստեղծված իրավիճակին:

Ամենամյա մամուլի ազգային միությունը, սակայն, դատապարտել է գործադուլը: Տպագիր լրատվամիջոցներն, այս դեպքում, հայտնվել են հրատարակչությունների պատանդի կարգավիճակում, նշել են կազմակերպությունում, հավելելով, որ գործադուլը միայն ապակայունացնում է ոլորտի աշխատանքի շուկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ