News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների կարիք ունի: Այս մասին, այսօր` հուլիսի 5-ին, մամուլի ասուլիսում նշել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը: Նա հիշեցրել է, որ ինքը դեռեւս 2001 թվականին ակտիվորեն մասնակցել է Սահմանադրության մեջ փոփոխությունների վերաբերյալ իրականացվող աշխատանքներին, որի արդյունքում ստեղծված փաստաթուղթը դրական է գնահատվել Վենետիկի հանձնաժողովի կողմից, սակայն, 2005-ին Սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը շատ հեռու էր 2001-ին մշակված տարբերակից:

ՍԴ անդամը նկատեց, որ լուրջ խնդիր է նաեւ այն, որ Սահմանադրությունը նորմալ չի գործում, չի կիրառվում «որպես արժեքային համակարգ»: Նրա խոսքով, չեն գործում, մասնավորապես, Սահմանադրության` մարդու իրավունքներին ոլորտին վերաբերող դրույթները, չունենք անկախ դատական իշխանություն, որը կապահովի քաղաքացու արդար դատավարության իրավունքը:

«Երկրի ամենամեծ դեֆիցիտը արդարադատության պակասն է: Անկախ դատական իշխանության բացակայությունը մեծապես ազդում է նաեւ երկրի տնտեսական աճի տեմպերի վրա»,- ընդգծել է Ֆելիքս Թոխյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփխությունների անհրաժեշտության մասին խոսել էր նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ