News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում զգալի առաջընթաց է արձանագրվել նախորդ ընտրությունների համեմատ: Այս մասին, այսօր` հուլիսի 5-ին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ` հայաստանյան ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար Ֆրանսուա Խավիեր դե Դոնեան:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Դոնեան հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում:

Գեղամյանի խոսքով, Ղարաբաղի հարցն առանձին չի ընդգրկվել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի օրակարգում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շոշափվում է զեկույցներից մեկում, որը կներկայացվի ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ անվտանգության հանձնաժողովի նիստում, այն էլ այլ հակամարտությունների հիշատակման շարքում»,-ասել է նա:

Նշենք, որ այսօր, Մոնակոյում բացվել է ԵԱՀԿ ԽՎ 21-րդ ամենամյա նստաշրջանը, որն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հուլիսի 9-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ