News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում չի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Դա հասկացրել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հուլիսի 5-ին իր թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: Այդ մասին հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ն: «Անհնար է կանգնել նույն ճանապարհին, այլապես արդյունքը, ակնհայտ է, նույնն է լինելու»,- հայտարարել է Լորան Ֆաբիուսը:

Նշենք, սակայն, որ 2012թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մամուլի առջեւ հաստատել է օրենքի նոր տեքստը ուսումնասիրելու պատրաստակամությունը: Ցավոք, հայկական ծագմամբ ֆրանսիացիները հաճախ են դառնում քաղաքական ֆարսի զոհերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ