News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Տուշինոյում հանրահայտ ավտոշոուն վարելու ընթացքում ռուս հեռուստաալիքներից մեկի թղթակիցն ընկել է ավտոմեքենայի տակ:

Դեպքը պատահել է հունիսի 29-ին «Ավտոէկզոտիկա» ավտոշոուի բացման ընթացքում: «ՏՎՑ» հեռուստաալիքի թղթակից Անդրեյ Սենցովը ուղիղ եթեր է դուրս եկել հենց հարթակից, որտեղ հնարքներ էին կատարում երկու ավտովազորդներ:

Անդրեյը մոսկովյան ստուդիայի հետ կապվելուց անմիջապես հետո ավտովազորդի կտրուկ մանեւրի հետեւանքով վրաերթի է ենթարկվել, հաղորդում է TOP news-ը:

Ականատեսների վկայությամբ` թեեւ ուժեղ հարվածին, լրագրողը գիտակցությունը չի կորցրել, նրան շտապ տեղափոխել են հիանդանոց:

25-ամյա Սենցովն ուղեղի ցնցում է ստացել, սակայն նրա կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ