News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միջազգային իրավունքի ոչ մի սկզբունք չի կարելի մեկուսացված դիտարկել: Այդ մասին Turan-ի  հետ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը` պատասխանելով հարցին, թե ինչպես է կարելի համատեղել տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները:

Միջազգային իրավունքի ոչ մի սկզբունք չի կարելի մեկուսացված դիտարկել: ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հունիսի 19-ի համատեղ հայտարարությունում երկրների առաջնորդները Մինսկի խմբի համանախագահներին կոչ են արել ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի սկզբունքներով: Նախեւառաջ, ուժ չկիրառելուեւ դրա մասին չսպառնալու, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներով»,- նշել է Զանյերը:

Նրա գնահատականով` չի կարելի հասնել խաղաղության եւ վստահության, երբ քաղաքացիական բնակչությունն անընդհատ վախենում է սեփական կյանքի համար:

Հարցին, թե արդյոք նա հավատում է, որ խաղաղության հնարավոր կլինի հասնել բանակցությունների ճանապարհով, Զանյերը պատասխանել է, որ խաղաղ պայմանավորվածությունից բացի այլ լուծում չկա. «Մենք հավատում եք, որ չնայած բոլոր հիասթափություններին, խաղաղ կարգավորման որոշում գտնելու բանակցությունները առաջ գնալու միակ ուղին են: Դիմակայության գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մարդկային կորուստներն ամոթալի են եւ մեծ մտահոգության տեղիք են տալիս: Այդ ողբերգական կորուստները սոսկ ընդգծում են իրավիճակի վտանգավորությունն ու անկանխատեսելիությունը եւ հիշեցնում ԵԱՀԿ լրացուցիչ ռեսուրսների միջոցով միջազգային դիտարկումն ուժեղացնելու անհրաժեշտությունը»:

Նրա խոսքով` հակամարտության գոտում բնակվող անձինք երկարատեւ խաղաղության եւ կայունության են արժանի: Դրան կարելի է հասնել սոսկ հրադադարի կարգն ամրապնդելով, շփման գծից դիպուկահարներին հանելով, շփման գծում միջադեպերի հետաքննմամբ, ինչպես որ համաձայնեցվել էր նախագահների կողմից. «Սա ստատուս քվոյի ամրապնդում չի նշանակում, սրանք կայունությունն ամրապնդելու փորձեր են` քաղաքական բանակցությունները շարունակելը հնարավոր դարձնելու համար: Միաժամանակ հարկ  է զարգացնել մարդկանց միջեւ շփումները, ինչը եւս հունվարին Սոչիում համաձայնեցրել էին նախագահները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ