News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում, Փարիզից ոչ հեռու գտնվող Վիտրի Սյուր-Սեն քաղաքում, այսօր` հուլիսի 10-ին, անհայտ անձը ներխուժել է Շառլ Պերրոյի անվան մանկապարտեզ եւ մի քանի մարդու պատանդ վերցրել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Parisien-ը, միջադեպը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 09:30-ին:

Չարագործը պատանդ է վերցրել մի քանի երեխաների եւ մեծահասակների, սակայն որոշ ժամանակ անց երեխաներին ազատ է արձակել:

Agence France-Presse-ի տվյալներով, ներկայումս հանցագործը շենքում է պահում առնվազն մեկ մարդու:

Նախնական  տվյալներով, նա նախկին զինվոր է, 30 տարեկան եւ գործել է միայնակ, գրում է Vesti.ru-ն: Նա այդ մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի ծնողն է: Չարագործը զինված է, իսկ նրա արարքի դրդապատճառներն անհայտ են, հաղորդում է Lenta.ru-ն: Այլ մանրամասներ հայտնի չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ