News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր է Airbus եւ Boeing մակնիշի ինքնաթիռներ գնել:

Ինչպես հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, «Արմավիա»-ի ղեկավարությունը ներկայումս գտնվում է միջազգային ավիատիեզերական սրահում` Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո քաղաքում: Միջոցառման շրջանակներում կայացել է հանդիպում Airbus եւ Boeing ընկերությունների ներկայացուցիչների հետ: Արդյունքում որոշվել է գնել Airbus մակնիշի եւ Boeing մակնիշի մեկական ինքնաթիռ:

Քանի որ «Ֆարնբորո 2012»-ը տեւելու է մինչեւ հուլիսի 15-ը, բոլոր մանրամասները կներկայացվեն ավելի ուշ, ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, «Արմավիան» հրաժարվել է գնել ռուսական արտադրության Sukhoi Superjet-100 (SSJ-100) երկրորդ ինքնաթիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ